
Բարեկամության կորեական ասոցիացիայի ղեկավար և Հյուսիսային Կորեայի մշակութային կապերի հարցերով կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Ալեխանդրո Կաո դե Բենոսը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին հաղորդումը անվանել է կեղծ:
Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից:
Հոնկոնգի HKSTV արբանյակային հեռարձակման ընկերության փոխնախագահ Ցին Ֆենը Weibo սոցիալական ցանցի իր էջում հաղորդել էր Կիմ Չեն Ընի մահվան մասին: Նրա խոսքով` այդ տեղեկությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի «հեղինակավոր» աղբյուրը:
