ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանում է պահանջել Թուրքիայից իր դեսպանին արտաքսելու համար

Parzabanum

 ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանումներ է պահանջել Թուրքիայից` 10 դեսպանի, նրանց թվում` ԱՄՆ-ի դեսպանին, Թուրքիայից արտաքսելու կապակցությամբ:

«Մենք ծանոթացել ենք այդ տեղեկատվության հետ ու հիմա ակնկալում ենք հստակություն` Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից», — այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի դեսպաններն ավելի վաղ Անկարային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշպան Օսման Քավալային, ինչից հետո նշված երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ ու պահանջել հետեւել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պահանջները:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…