Միջադեպ՝ վարորդի և պարեկային ծառայողի միջև․ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը

Vostikan

  Այսօր առավոտից համացանցում տեսանյութ է տարածվում Պարեկային ծառայության աշխատակցի և տաքսու վարորդի մեջ տեղի ունեցած միջադեպից։ Ըստ կադրերի՝ ոստիկանը վարորդից վարորդական իրավունք է պահանջում, արձանագրում, որ ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորն ամրագոտի չեն գցել, բացի այդ՝ մեքենայում դիմակ չեն կրում։ Վարորդը հրաժարվում է փաստաթղթեր ներկայացնել, իր հերթին բավական բորբոքված հակադարձում է, թե ինչու ոստիկանը դիմակ չի կրում։ Որքանով են ոստիկանության ծառայողի գործողությունները իրավաչափ․ այս հարցով դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն։ Վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ տարածված տեսանյութն այս պահին Ոստիկանության կողմից ուսումնասիրվում է։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ միջադեպի ժամանակ ոստիկանը գտնվել է բաց տարածքում, ուստի նա կարող էր դիմակ չկրել, ինչը չի կարելի ասել տրանսպորտային միջոց վարող վարորդի մասին։ «Պարեկը քաջատեղյակ էր իրավական նորմերին, և դրանք շատ համբերատար բացատրում էր վարորդին։ Նա մի քանի անգամ պարզաբանեց, որ վարորդն ու ուղևորն առանց ամրագոտի են եղել, բացի այդ, փակ տարածքում չեն կրել դիմակ, ինչը համաճարակային կանոններով պայմանավորված՝ պարտադիր էր։ Այստեղ ոստիկանի կողմից որևէ իրավախախտում չի եղել, ինչը չենք կարող ասել տաքսու վարորդի մասով։ Որևէ վարորդ իրավունք չունի երթևեկել, քանի դեռ ինքն ու իր բոլոր ուղևորներն ամրակապված չեն: Տեսանյութում վարորդը չի հերքում, որ դիմակով չէր ու չի հերքում, որ չամրակապված ուղևորով է երթևեկել: Ավելին՝ վարորդը պարտավոր է պարեկին ներկայացնել իր փաստաթղթերը՝ անկախ կանգնեցման պատճառներից»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Իոաննիսյանը։   Ռոզա Վարդանյան

factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…