Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևն առաջին անգամ կայցելի Թուրքիա

Aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է նոյեմբերի 12-ին այցելել Թուրքիա, նա Ստամբուլում կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։ «Մեր նախագահներն այս տարի արդեն երրորդ անգամ կհանդիպեն հոկտեմբերի 26-ին Ղարաբաղում, չորրորդ անգամ՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում։ Սպասում ենք»,- գրել է Բաղչին։ Նշենք, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում նախանշված է Թյուրքական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ալիևն իր առաջին այցն է կատարում Թուրքիա։ Մինչ այդ, վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի գրավյալ Վարանդայում մասնակցելու է օդանավակայանի բացման արարողությանը։ Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա Էրդողանի երրորդն այցն է Ադրբեջան։ Նախորդ տարի դեկտեմբերին Բաքվում նա մասնակցում էր ռազմական շքերթին ու տոնում Հայաստանի և Արցախի դեմ հաղթանակը, 2021-ի հունիսին էլ այցելել էր Արցախի գրավյալ Շուշի քաղաք, որտեղ Ալիևի հետ ստորագրել էր «Շուշիի հռչակագիրը»։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականից արտասահմանյան այցեր գրեթե չի կատարում։ 2021 թվականին նա միայն ՌԴ է այցելել․ հունվարի 11-ին նա Մոսկվայում մասնակցել է Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը։ Եվս մեկ այց Մոսկվա Ադրբեջանի նախագահը կատարել է հուլիսի 20-ին ու հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Էմմա Չոբանյան

factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…