ԱՄՆ-ը նոյեմբերի 8-ից սահմանում է մուտքի նոր կանոններ

USA

 Նոյեմբերի 8-ից ոչ ներգաղթային վիզաներով Միացյալ Նահանգներ մեկնող օտարերկրացիները ինքնաթիռ նստելիս պետք է ներկայացնեն երկրում կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հաստատված դեղամիջոցներով պատվաստման վկայական, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«2021 թվականի նոյեմբերի 8-ից բոլոր ոչ ներգաղթյալները, ոչ քաղաքացիները, որոնք մեկնում են Միացյալ Նահանգներ օդային ճանապարհով, պետք է ամբողջությամբ պատվաստվեն և այդ կարգավիճակի ապացույցը ներկայացնեն Միացյալ Նահանգներում ինքնաթիռ նստելուց առաջ», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կանոնը չի տարածվում մինչև 18 տարեկան երեխաների, բժշկական հակացուցումներ ունեցող և մարդասիրական բացառությունների խիստ սահմանափակ շրջանակի վրա։

Լիովին պատվաստված են նրանք, ովքեր վերջին պատվաստումը ստացել են թռիչքից առնվազն երկու շաբաթ առաջ։ Խոսքը վերաբերում է երկու բաղադրիչից հաստատված պատվաստանյութին, նշում է վարչակազմը։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…