ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության «սև բերետները» Արարատի մարզում հատուկ օպերացիա

Operacia

 Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Արարատի մարզում։  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզի տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների։ Հայտնաբերվել են կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, թմրանյութեր, զենք-զինամթերք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ «ռեյդեր» «սև բերետների» կողմից հանրապետությունում շարունակվելու են, ու ոստիկանությունը անակնկալ մեկնելու է մարզեր։ 

 shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…