Ուկրաինացի գեներալը պատմել է, որ թուրքական «Բայրաքթար»-ները պատրաստ են մարտական կիրառման

Ukrainakan

  Թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչուները ներառված են Ուկրաինայի ԶՈՒ-ի ռազմական հերթապահությունում և պատրաստ են մարտական կիրառման։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դրանք («Բայրաքթար» ԱԹՍ-ները) այս տարվա գարնանից հերթապահության մեջ են, հետախուզություն և վարժանքներ են իրականացրել։ Երբ Ուկրաինան գնեց այդ համալիրները, տեղի ունեցավ դրանց անձնակազմի համապատասխան պատրաստումը: Այժմ «Բայրաքթար»-ները պատրաստ են գիշեր-ցերեկ հետախուզության, ինչպես նաև մարտական կիրառման»,- նշել է նա։ Նաևի խոսքով՝ Ուկրաինայում «Բայրաքթար»-ները մարտական հերթապահություն են իրականացնում մարտից, և այդ ամբողջ ընթացքում «ցուցադրել են իրենց արդյունավետությունը հետախուզության ոլորտում և գործնական տվյալներ տրամադրել հակառակորդի մասին»։ «Դրանք մարտական հսկողություն են իրականացրել ոչ միայն Դոնբասում, այլ նաև Ուկրաինայի հարավում ու հյուսիսում։ Թռչել են ապրիլին, ինչպես նաև այն ժամանակ, երբ անցկացվում էին «Արևմուտք 2021» (ռուս-բելառուսական) զորավարժությունները»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը։ Միաժաանակ, Նաևը հաստատել է, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…