Չինաստանը Մշակում Է Լուսնային Հողից Թթվածին Կորզելու Տեխնոլոգիա

Ttvacin
Illustration of concept

  Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի (CASC) գիտնականները Chang’e-5 առաքելության շրջանակներում, օգտագործելով փոքր ռեակտոր, լուսնային հողից թթվածին կորզելու հաջող փորձեր են իրականացրել։
Նրանք երկաթ-տիտանի և երկաթի օքսիդով հարուստ լուսնային հողի ջերմաստիճանը բարձրացրել են մինչև 2500 ° C, ինչը հետևանքով նյութերը քայքայվել և արտազատել են գազային թթվածնի։ Գործընթացի ժամանակ առաջանում են նաև այլ օգտակար նյութեր (երկաթ, տիտան, սիլիցիում և այլն), որոնք կարող են օգտագործվել հենց տեղում։ 100 կգ լուսնային հողից ստացվում է մոտ 30 կգ թթվածին։
Գիտնականների թիմը նախատեսում են է փորձարկել այս գործընթացը՝ օգտագործելով լիովին ավտոմատացված սարք, որը կհավաքի լուսնի հողը, կզտի այն և կբեռնի ռեակտորում։ Սարքը կսնուցվի արևային մարտկոցներով:
Եթե ​​հաջողվի յուրացնել այս մեթոդը, ապա այն կդառնա Չինաստանի և Ռուսաստանի ապագա լուսնային ծրագրի հիմքը։ Այս երկու երկրներն արդեն ձեռք են բերել պայմանավորվածություն մինչև 2035 թվականը Լուսնի վրա համատեղ գիտական ​​բազա ստեղծելու, իսկ առաջնային խնդիրներից մեկը բազայում թթվածնի ապահովման կայուն տեխնոլոգիայի մշակումն է։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…