Թուրքիան հրաժարվում է ՄԱԿ-ի կոնվենցիայի «զարգացած երկիր» կատեգորիայից դուրս գալու իր պահանջից

Pahanj

 Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովից առաջ Թուրքիան հրաժարվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենացիայի «զարգացած երկրներ» կատեգորիայից դուրս գալու իր պահանջից։

Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ ուշադրություն հարվիրելով այն հանգամանքին, որ ավելի վաղ Թուրքիան այդ կատեգորիայից դուրս գալու պահանջ էր ներկայացրել՝ կլիմայի հարցերով զբաղվող հիմնադրամներից օգտվելու նպատակով։

Թուրքիան, որը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը ստորագրել էր որպես «զարգացող երկիր», այլ ոչ թե որպես «զարգացած երկիր», այսպիսով հնարավոր է «Կանաչ կլիմա» հիմնադրամից չստանա 3 միլիարդ 157 միլիոն դոլլար, որի պայմանագրի ստրագրման լուրը դեռ նախորդ շաբաթ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…