Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը

Babayan

  Աբովյան համայնքում  ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը: Այս մասին Էդուարդ Բաբայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում, մեր քաղաքական թիմի որոշմամբ գլխավորում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը: Յուրաքանչյուր աբովյանցի քաջատեղյակ է համայնքի զարգացման գործում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած հսկայական ավանդի մասին, ուստի մենք չէինք կարող անմասն մնալ Աբովյան համայնքի ընտրություններից, անտարբեր լինել նրա հետագա ճակատագրով: Ինձ համար սա պատասխանատու քայլ է, որին գնում եմ մեր պետության, հայրենիքի համար ստեղծված այս բարդ, ճգնաժամային, հետպատերազմական դժվարությունների շրջանում: Այս որոշումը կայացրել եմ հաստատակամ՝ մեր համայնքի տարբեր բնակավայրերում ունեցած երկարատև քննարկումների, հանդիպումների արդյունքում: Հարգելինե՛րս, մեր նպատակն է ունենալ «Մարդակենտրոն Աբովյան համայնք», որի հիմքում կլինեն փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

Բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, զինվոր թե բժիշկ, վիրավորի թե զոհվածի ընտանիք, ուսուցիչ թե բանվոր, երիտասարդ թե տարեց, լինելու են մեր ամենօրյա հոգածության ներքո: Թող Աստված մեզ բոլորիս տա ուժ՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն: Ես գիտակցում եմ, որ ստանձնելու եմ հսկայական պատասխանատվություն և մեր ժողովրդի՝ ինձ տրված վստահության յուրաքանչյուր քվե ծառայելու է համայնքի բարօրությանն ու բարգավաճմանը: Սիրելի՛ աբովյանցիներ, սա պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ, այլ ընտրություն է Աբովյանի զարգացման և ապագայի համար: Ուրեմն ի գործ՝ հանուն Աբովյան խոշորացված համայնքի, յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր քաղաքացու»: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…