Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև…

Dprocner

📍 Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները:

📍 Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա: Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:

📍 Այս կարգը կգործի նաև քոլեջներում և ուսումնարաններում, իսկ ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը:

📍 Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին:

📍 Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…