Netflix-ի հայտնի սերիալը Թուրքիայում դարձել է քաղաքական բանավեճի նյութ

Turqiayum

 Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միջոցով ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա ակնակրել է, որ իշխանությունը խուսափում է արտահերթ ընտրություններից՝ այս անգամ օգտագործելով Netflix-ի հանրահայտ սերիալը։

​Ընդդիմադիր կուսակցապետը հրապարակել է իսպանական «Թղթե տունը» (La Casa De Papel) սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերը՝ «Մի կողոպուտ է ավարտվում։ Մի ժամանակաշրջան է փակվում։ LCDP-ի վերջին 5 սերիան՝ դեկտեմբերի 3-ին, միայն Netflix-ում» նկարագրությամբ և հավելել է․ «Այո՛, ճի՛շտ է, բայց, ցավոք, նա խուսափում է ընտրություններից»։ 

Քըլըչդարօղլուի այս գրառմանը պատասխանել է Էրդողանի մտերիմներից Սուլեյման Սոյլուն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նա գրել է․ «Մի՛ անհանգստացիր, Քեմալ Քըլըչդարօղլու։ Նախորդ 10 անգամվա նման երբ 2023 թվականին էլ պարտություն կկրես, հանգիստ կնստես տանը և երկար-երկար սերիալ կնայես»։
 

Ներքին գործերի նախարարին հակադարձել են Քըլըչդարօղլուի կուսակցական գործընկերները։ ԺՀԿ-ական Էնգին Օզքոչը, մասնավորապես, ակնակրելով հանցավոր աշխարհի հետ Սոյլուի համագործակցությունը, գրել է․ «Մի՛ խառնվիր այն սերիալին, որից տեղյակ չես։ Քո սերիալը #NarcosSoylu-ն է»։ Իսկ «Նարկո» սերիալի սյուժեյի կենտրոնում կոլումբիացի թմրաբարոնի առճակատումն է թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ։

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…