Բաքուն հայտարարում է, որ հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողների 1700 դի

Jeyhun

  Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին է հանձնել Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մոտ 1700 դի։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ADA համալսարանում կայացած կոնֆերանսի ժամանակ։

«Ներկա դրությամբ գտնվել և հայկական կողմին են փոխանցվել շուրջ 1700 հայ զինծառայողների դիեր: Մենք մարմինների վերադարձն իրականացրել ենք իբրև հումանիտար ակցիա` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Բաքուն Երևանին առաջարկում է հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դուրս գալ տրանսպորտային փակուղուց և դառնալ զարգացող տարածաշրջանի մի հատված»,- ասել է նա:

Բայրամովը նշել է, թե ՀՀ կողմից «ականային քարտեզները թաքցնելն ու չտրամադրելը թույլ, անմիտ ու անմարդկային մոտեցում է»:

2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց Արցախին հարակից Ջաբրայիլ (Ջրական), Զանգելան (Կովսական), Ֆիզուլի (Վարանդա),  Կուբաթլու (Սանասար) շրջանները, ինչպես նաև Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը։ Պատերազմը կանգնեց նոյեմբերի 9-ին,  երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդես եկան եռակողմ հայտարարությամբ, ըստ որի կողմերը կանգնեցին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Բաքվի վերահսկողության տակ  անցան նաև Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Քարվաճառ) և Լաչինը (Բերձոր)։ Լաչինում ստեղծվեց հինգ կիլոմետրանոց միջանցք՝ Հայաստանի հետ Արցախի կապը պահելու համար, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Արյունոտ և ողբերգական պատերազմի ժամանակ հայկական կողմն ըստ պաշտոնական տեղեկությունների տվեց շուրջ 4000 զոհ։

 

24news.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…