Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին. «Տաշիր պիցցա»-ում թունավորված122 դեպք

Tunavorum

  Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են: Նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում են 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան: 34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան, դուրս է գրվել: Հոսպիտալացվածներից 64-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 18-ը մինչև 18 տարեկան են: 10 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 12-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։ Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story