Առնվազն երկու կետ, որով հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը. Վարդան Ոսկանյան

Voskanyan

  Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: 

«Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը։ 

Առաջինը՝ «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու լսիր» սկզբունքով, վերաբերում է նրան, որ Արցախի Հանրապետությունը (բնօրինակում՝ ԼՂ) չի կարող կտրվել Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին։ 

Երկրորդն այն մասին է, որ ԶԼՄ-ների կողմից ուռճացվող, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցք, ըստ էության, գոյություն ունենալ չի կարող, քանի որ այն հակասում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային զարկերակով շահագրգիռ ռուսական դիրքորոշումներին, 

Ուշագրավ է, որ երկու նշված կետերով էլ պաշտոնական Մոսկվան փաստացիորեն տեղն է նստեցնում Բաքվի բռնապետին, որովհետև Արցախի՝ Ադրբեջանի իբր մաս լինելու և տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսել են ոչ թե ԶԼՄ-ները կամ այլ աղբյուրներ, այլ հայտարարել է հենց անձամբ Իլհամ Ալիևը, այն էլ՝ ոչ մեկ անգամ։ 

Հիմա՝ վտիտ ձեռքերով իբր «երկաթյա բռունցք» ցույց տվող Բաքվի բռնապետը պետք է կա՛մ հերքի ՌԴ պաշտոնական հայտարարությունը, կա՛մ փորձի երկարած լեզուն «երկաթյա բռունցքի» հետ միասին տեղավորել իր իսկ մարմնի մեջքից ներքև գտնվող հատվածում»։ 

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։