Սպանություն «Հաղթանակ» թաղամասում. խոհանոցում հայտնաբերվել է սպանության համար նախկինում դատապարտված, 36-ամյա տղամարդու դի.

Spanutyun

  Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ»  թաղամասի (ժողովրդին հայտնի  4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ  Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը: Օպերատիվորեն ժամանել են  նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  պետ Մհեր Վարդանյանը, Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լյուդվիգ Հարությունյանի, Սամվել Միքայելյանի և Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի երկհարկանի տան առաջին հարկում գտնվող  խոհանոցում   բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի  արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր: Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության  Մալաթիայի բաժին են բերման ենթարկել  նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է  սպանություն կատարելու մեջ:  Նրա հագուստի և դեմքին  վրա կային արնանման հետքեր: Տեղում Մալաթիայի քննչական բաժնի պետ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված Լ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: 

shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…