Սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցներ են. Արցախի դատախազությունը մանրամասներ է հայտնել

AH datakhazutyun

  Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազությունից:

«Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…