Թուրքիայի ՊՆ ղեկավարը Բաքվից սպառնում է․ «Հայաստանը պետք է վերջ տա թշնամությանն ու առաջ նայի»

Turqiayi pn naxarary

   Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվում խոսել է 44-օրյա պատերազմի արդյունքների, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան սկսելու հնարավորության և Հայաստանի մասին:

Աքարի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո նոր պայքար է սկսվել, որը միտված է մնայուն դարձնել խաղաղությունը Կովկասում:

Թուրքիայի պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ խաղաղության մնայուն հաստատման և ապագային միտված ամենակարևոր քայլը «Շուշիի հռչակագիրն է»՝ կնքված  2021թ. հունիսի 15-ին:

Աքարի պնդմամբ՝ դրանով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները բացել են կայնության ու համագործակցության վրա հիմնված նոր ժամանակաշրջանի դուռը:

Այս համատեքստում Աքարն անդրադարձել է «6-ի հարթակի» թեմային և Հայաստանին:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները մի կողմ կթողնեն իրենց ներկայիս քաղաքականությունը և կգնահատեն այս պատմական հնարավորությունը՝ ներառյալ «6-ի հարթակի» մասին մեր առաջարկը: Արդեն բոլորը պետք է իմանան, որ ատելության վրա հնարավոր չէ ապագա կառուցել: Հայաստանը պետք է հրաժարվի թշնամանքից և նայի դեպի ապագա»,-շեշտել է Աքարը:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան, ելնելով իր պատմական պատասխանատվությունից, շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար:

Աքարը նաև չի մոռացել կրկնել, որ Թուրքիան շարունակելու է կանգնել իր եղբայր Ադրբեջանի կողքին:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…