iLivemap-ը Արցախը ներկայացրել է որպես Հայաստանի մաս. Greekcitytimes.com

Arcakhy Hayastani mas

Հունական Greekcitytimes.com կայքն անդրադարձել է Արցախի թեմային: iLivemap.com-ը Միջերկրական և հարակից տարածաշրջանի պատերազմների ու հակամարտությունների ինտերակտիվ քարտեզ է, որը ներկայացնում է շրջանում տեղի ունեցող նորությունների վերջին թարմացումները: Այն նաև Սիրիայի ու Լիբիայի հակամարտությունների վերաբերյալ ամենահավաստի աղբյուրներից մեկն է:

Թեպետ, մասնավորապես կենտրոնանալով սիրիական ու լիբիական հակամարտությունների նորությունների վրա, այն ընդլանել է աշխարհագրությունն ու անդրադարձել Արցախին ու Դոնբասին:

Հունական կայքի հավաստմամբ՝ ինտերակտիվ քարտեզի կայքը Արցախը, որը նաև հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով, ճանաչել է Հայաստանի Հանրապետության մաս: iLivemap-ը Արցախը ներկայացրել է որպես Հայաստանի մաս:

Պարբերականը գրում է, որ Հունաստանից, և ավելի քիչ՝ Ռուսաստանից (որը նաև օժանդակում է Ադրբեջանին) ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող Արցախը հաղթել է Ադրբեջանին ու անկախություն ձեռք բերել 1994-ին:

Չնայած ձեռք բերված անկախությանն ու ազատությանը՝ հնարավոր չի եղել Արցախը միավորել Հայաստանի Հանրապետությանը:

Այժմ ԱՄՆ-ի մի քանի առանձին նահանգներ ու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն են ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն:

Պարբերականը նշում է, որ Արցախում կա մեկ հունական գյուղ՝ Մեհմանա անունով, որը քիչ բնակչություն ունի:

Հոդվածի վերջում հռետորական հարց է հնչում՝ մի՞թե աշխարհն ի վերջո ուշքի է գալիս ու հասկանում, որ Արցախը ոչ թե ադրբեջանական, այլ հայկական հող է:

 

 

Հեղինակ`Մարի Կոստանյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…