Էրդողանն ու Ալիևը փորձում են այլ նշանակություն տալ եռակողմ համաձայնագրի կետերին. «National Interest»-ի անդրադարձը

Erkusov

  Արցախում 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված եռակողմ համաձայնագրի երկու դրույթը վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել են սահմանել այլ կերպ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «National Interest»-ի իր հոդվածում նշել է վերլուծաբան Մայքլ Ռուբինը: Հոդվածում նախ անդրադարձ է կատարվում ճանապարհների ապաշրջափակման մասին դրույթին: Ըստ այդ կետի՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը:

«Նախ նրանք դա մեկնաբանում են որպես իրենց միջանցքի տրամադրում, որը կհատի Հայաստանի ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու մասին կետը: Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անհիմն է և անօրինական»,-ասված է հոդվածում։

Ընդգծելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ հոդվածագիրը ներկայացրել է Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, Հայաստանի ապաշրջափակման մասին հարցի քննարկումը Հայաստանի առաջնորդի հետ պահանջում է նախ Ադրբեջանի պահանջների կատարում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքի բացմամբ»,- հոդվածում մեջբերվել է Էրդողանի հայտարարությունը:

«Ե՛վ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և՛ պետքարտուղար  Բլինքենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն չկա։ Եթե Վաշինգտոնի նպատակն էր թուլացնել ՀՀ-ի կապերը ՌԴ-ի և Իրանի հետ, ապա լավագույն միջոցը կլիներ ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ Հայաստանի կրկնակի շրջափակումը վերացնելու և ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից ու Իրանից նվազեցնելու համար», — նշվել  է հոդվածում՝ ավելացնելով, որ ինչպես Թուրքիան հույս ունի, որ իր բեռնատարները Հայաստանի տարածքով կանցնեն, այնպես էլ Հայաստանը պետք է կարողանա իր բեռնատարների շարժն ապահովել Թուրքիայով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…