Ավետ Պողոսյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով  Կենտրոն վարչական շրջանի  ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Նշենք, որ վերջինս 2012 թվականին ՀԱԿ-ի ցուցակով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու, ներկայումս ՀԱԿ վարչության անդամ է։

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը NEWS.am-ին հայտնեց միայն հետեւյալը. «Երբ պաշտոնական կլինի, կտեղեկացնենք»:

Ընդամենը րոպեներ անց նա Facebook-ի իր էջում գրեց հետեւյալը. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է»:

 

 

 

news.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…