Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին. ԱՆ

AN n hordorum e
 ԱՆ-ն հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը չհրամցնել հանրությանը
Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը հերյուրանք է և չի համապատասպանում իրականությանը:
 Առողջապահության նախարարությունը խմբագրակազմին հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը` իբրև «բացահայտում», չհրամցնել հանրությանը:
Տեղեկացնենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է ընթացակարգերով սահմանված ձևով:
Մասնավորապես` Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները և պայմանագրային գումարններում վերաբաշխումները հաշվարկվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Կազմակերպությունների պայմանագրային գումարներում տարվա ընթացքում փոփոխությունները և վերաբաշխումները իրականացվում են որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 35-րդ կետով սահմանված կարգով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…