Հունաստանը չի կարողանում մարսել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Թուրքիայի ունեցած առանցքային դերը. Թուրքիա

Turkey vs Greece

 Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր հայտարարությամբ հակադարձել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին։

Թանժու Բիլգիչը նշել է, թե իբր Հունաստանը չի կարողանում մարսել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Թուրքիայի ունեցած առանցքային դերը։

«Ողջախոհության, ազնվության և անկեղծության ենք հրավիրում Հունաստանին, որը մի կողմից երկխոսություն է ասում, իսկ մյուս կողմից ամեն օր Թուրքիայի վերաբերյալ թշնամական և սադրիչ հայտարարություններ է անում»,-շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Աթենքում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Դենդիասը հայտարարել էր, որ տարածաշրջանում Հունաստանի առջև ծառացած դժվարությունների ընդհանուր հայտարարը իրենց հարևան Թուրքիան է։

 

ermenihaber.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…