Երևանում պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն իրականացրել են «Իմ լոխումը քո բալի մեջ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ. հայտնաբերվել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ

gold

  Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում մի քանի քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում BMW 750Li  մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան և նրան ուղեկցող մի քանի ավտոմեքենաներ  չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, անհարկի ձայնային ազդանշաններ թողնելով: Նույն պահին Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով  սկսվել է հատուկ օպերացիա՝ նրանց հայտնաբերելու համար: Օպերացիան կրել է «Իմ լոխումը քո բալի մեջ» անվանումը: Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  գումարտակի  հրամանատար Արմեն Գասպարյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Հովաննես Մանուկյանի գլխավորությամբ պարզել են,  թե որ ուղղություններով են նշված անձինք «զվռնում» և սկսվել է մի իսկական կինո: Հետապնդումը տևել է գրեթե  3 ժամ, որից հետո վերջիններս մի քանի ավտոմեքենաներով մայրաքաղաքից դուրս են եկել դեպի Երևան-Սևան մայրուղի: Ի վերջո, պարեկները  նրանց հայտնաբերել են Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում գործող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում: Այդ ընթացքում առանց համարանիշների BMW-ի վարորդը հեռախոսով կապի մեջ  է մտել «Բալի» -ի աշխատակցի հետ ու նրան ասել, որ  համարներից մեկի հեռակառավարմամբ  գործող  մուտքը բացեն, ինչը և կատարվել է, ապա, հասնելով «Բալի»  ռեստորանահյուրանոցային համալիր, մտել է  3-րդ հյուրասենյակ, իսկ նրա  հետ եղած  անձինք էլ ավտոմեքենաները կայանել և բարձրացել են  2-րդ հարկի հյուրասենյակ: Նրանց  թվում է, թե իրենք մոլորեցրել են պարեկներին, սակայն պարեկները ճիշտ հետքի վրա են կանգնել: Նշված համալիրից ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկվել 5 հոգի: Նրանք են՝  28-ամյա Սերժ Վարդանյանը,  24-ամյա Պետրոս Մինասյանը, 29-ամյա Սարգիս Սարգսյանը, 26-ամյա Վոլոդյա Մուրադյանը և 31-ամյա Մ. Պողոսյանը: Հյուրանոցի համալիրի բակում էլ հայտնաբերվել է BMW X6, Mercedes, Toyota Camry և առանց համարանիշների BMW-ն: Վերջինս, ըստ տեղեկությունների,  վարել է Ս. Վարդանյանը, ով  «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին է՝ «Ճվճվի Սերժուլիկ» մականվամբ: Ըստ տեղեկությունների՝  նա եղել է հետախուզման մեջ՝ ՀՀ քր օր-ի 316 հոդվածի հատկանիշներով և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…