Թուրքիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է «3+3» ձևաչափի ստեղծմանը

Tehran

Իրանն աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ Կովկասում խաղաղության և համագործակցության ապահովման համար «3+3» ձևաչափի ստեղծմանը։ Այս մասին ասվում է Անկարայում Իրանի դեսպան Մուհհամեդ Ֆերազմենդի՝ «Անադոլու» գործակալությունում հրապարակված հոդվածում։ Դիվանագետը հիշեցրել է, որ Իրանը շփումներ ունի տարածաշրջանի երկրների հետ «3+3» ձևաչափի հարցով, որում ընդգրկվելու են Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ ««3+3» ձևաչափը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին, այն է՝ տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների կողմից, հակամարտությունների գոտիների նվազեցումը, համագործակցության զարգացումը և ուժեղ տարածաշրջանի ստեղծման նպատակը՝ տարածաշրջանի երկրների հնարավորությունների ու կարողությունների սիներգիայի միջոցով»,- ասել է դեսպանը։ Նա նաև հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի ԱԳ փոխնախարարը շփումներ է ունեցել Բաքվում, Երևանում, Անկարայում ու Մոսկվայում։ «Տարածաշրջանի երկրները՝ Վրաստանից բացի, ընդունել են այս նախաձեռնությունը։ «3+3» կամ «3+2» նախաձեռնության իրագործման համար կա հավաքական կամք, ընդհանուր շահեր և բարձր մակարդակի փոխըմբռնում։ 30-ամյա հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումը, զարգացման, առևտրի, ներդրումների ու անխոչընդոտ հաղորդակցությունների հնարավորության առաջացումը Հարավային Կովկասում օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին։ Այս նախաձեռնության հիմնական առավելությունն այն է, որ տարածաշրջանի ոչ մի երկիր անտեսված չէ»,- ասել է Իրանի դեսպանը։ Նա նաև հիշեցրել է երեք հարևան պետությունների՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի հաջող փորձը Սիրիայում լարվածության և արյունահեղության դադարեցման գործում։ Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած տարածաշրջանի երկրները միավորող «3+3» ձևաչափի ստեղծման ակտիվ աջակիցներից է նաև Ռուսաստանը։ Վրաստանը պաշտոնապես մերժել է այս առաջարկը, Հայաստանը ևս այս նախաձեռնությանը միանալու համաձայնություն չի տվել։

Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…