ՃՈ հայտարարությունը՝ բոլոր վարորդների համար

CHVO

 Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները՝ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29 ից ձեր կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e-request.am կայքի) միջոցով։

Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29 ից ճանապարհային ոստիկանություն info@roadpolice.am էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար։ Այս մասին ասվում  է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։ 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…