Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Fransia HH

   Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես ունեցել են առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել  բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետն այս համատեքստում ներկայացրել է համագործակցության առաջնահերթ մի քանի ոլորտ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների զարգացումը, ջրային ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։