Կապանի ԲԿ-ում բացվել է Սյունիքում առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը

Kapani BK um

  Այսօր Կապանի բժշկական կենտրոնում բացվել է Սյունիքում առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը, հայտնում է պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոյանը:

«Երբ 2019-ի գարնանը Գյումրիի ԲԿ-ում բացում էինք ՄՌՏ բաժանմունքը մեր ռուս գործընկերների հետ, պայմանավորվել էինք, որ նրանց հաջորդ մարզային կենտրոնը հենց Կապանում է հիմնվելու, քանի որ դրա կարիքը Սյունիքում շատ կար։ Եվ այսօր մենք ականատեսն եղանք այդ պայմանավորվածության կատարմանը, ինչն էականորեն բարձրացնելու է Կապանի ԲԿ-ում մատուցված ծառայությունների որակը և դժվարամատչելի ծառայությունների հասանելիությունը Սյունիքի մարզում։ Շուտով նաև կթարմացվի անցյալ տարվա աշնանը Կապանի ԲԿ-ում տեղադրված համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) սարքավորումը։

Այսպիսով Սյունիքում կմատուցվի առողջապահական ծառայությունների ավելի լայն շրջանակ, որպեսզի մեր հայրենակիցները ստիպված չլինեն դրանց համար մեկնել Երևան։

Շնորհակալություն եմ հայտնում ՄՌՏ Էքսպերտ ռուսական ընկերությանը այս ծրագիրը իրագործելու համար, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանին և Կապանի ԲԿ ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար»,- գրել է նա

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…