ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրագնդի խոշորագույն օզոնային «ճեղքը» փակվել է.

chexqy

Երկնակամարում երբևէ դիտարկված ամենախոշոր օզոնային «ճեղքը» օրեր առաջ փակվել է։ Այն ընդամենը շաբաթներ առաջ էր ձևավորվել՝ գերազանցելով իր բոլոր նախորդներին։ Այս մասին հայտնում է Mail Online կայքը։

Օզոնային շերտի այդ անցքն առաջացել էր վաղ գարնանը։ Գիտնականները ենթադրում են, որ դրա պատճառը դիտարկված ցուրտ ձմեռն է եղել։ Սակայն գարնան գալուստից շատ ժամանակ չանցած՝ օզոնային շերտը վերականգնվել է։

Ճեղքը գտնվում էր արկտիկական գոտու երկնքում։ Դա նշանակում է, որ Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները Երկրագնդի մակերեսին հասնում էին գրեթե անարգել։ Սակայն բևեռային գոտու դիրքի պատճառով դրանք էական վնաս չեն հասցրել։

Հենց օզոնային շերտի գոյությունն է ապահովում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման չնչին տոկոսը հասնի Երկիր։ Եթե օզոնային շերտը չլիներ, կենդանի օրգանիզմները չէին դիմանա ճառագայթների հսկայական հոսքին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…