Կրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Krakocner

  Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:Ժամը 10:20-ի սահմաններում  ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս»  մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել :

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի արդյունքում վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ:  Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  միջոցառումեր հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու  ուղղությամբ: 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…