Էրդողանը կրկին դժգոհել է ԱՄՆ-ից Սիրիայի քրդերին աջակցելու համար

Djgoh

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպմանը, ի շարս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին:

Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբեում Սիրիայի սահմանին՝ Ալ-Հասաքայում ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի»-ի (YPG-ԺՊՈւ) հետ անցկացվող հրաձգային մարզումներին, Էրդողանն ասել է.

«Մենք Ամերիկային ասում ենք՝ դուք մեզ հրավիրում եք ահաբեկչության դեմ միավորվելու, բայց մյուս կողմից ամեն տեսակի ահաբեկիչներին (YPG-ին-խմբ.) ամեն կերպ աջակցություն եք ցուցաբերում: Դա ի՞նչ բարեկամություն է: Դա ՆԱՏՕ-ի կազմում ինչպիսի՞ միասնություն է: Տվե՛ք մեզ դրա պատասխանը: Իհարկե մեզ դրա պատասխանը չեն կարողանում տալ: Նոր եմ խոսել Բայդենի հետ: արտգործնախարարս էլ իր պաշտոնակցի հետ է խոսում այդ թեմաներով»:

Էրդողանն ավելացրել է նաև, որ հակառակ այդ ամենին՝ «Ամերիկան տարածաշրջանում սխալ քաղաքականություն է վարում: 

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին՝ YPG-ին  դիտարկում է ահաբեկչական կազմակերպություն՝ այն համարելով Թուրքիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղավորում սիրիական ճյուղավորում:Իսկ ԱՄՆ-ն YPG-ին համարում է կարևոր գործոն իսլամական ծայրահեղական ահաբեկիչների դեմ պայքարում ու չի դադարեցում այդ կառույցի հետ իր համագործակցությունը:

 

ermenihaber.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…