Կարենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու համար

kotayq

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքներով ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա` նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի նախկին ղեկավարը, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար` 2011թ. մայիսի 5-ին Աբովյան քաղաքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Կարենիս համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.02 հա  մակերեսով հողատարածքը՝   25 տարի ժամկետով՝ տարեկան 100.000 դրամ վարձավճարով: Այնուհետև`  2011թ. հունիսի 8-ին 5 տարի ժամկետով  կնքված ենթավարձակալության պայմանագրով Աբովյան քաղաքի բնակիչը  նշված 0.02 հա  մակերեսով հողատարածքն ամսական 65.000 դրամ վարձավճարով  հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության:

Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ենթավարձակալի կողմից վարձակալին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 5.440.000 ՀՀ դրամ, և Կոտայքի մարզի Կարենիս համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 4.896.000 դրամ՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կարենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու  համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում Աբովյան քաղաքի բնակչի կողմից, որպես պատճառված վնասի  փոխհատուցում, վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…