Նեմրութ լեռան սրբավայրի լուսանկարը տեղ է գտել 2021թ․ լավագույն պատմական լուսանկարների շարքում

Nemrut

  Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան վրա Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 — 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրում ձմռանն արված լուսանկարը տեղ է գտել տարվա լավագույն 40 պատմական լուսանկարների շարքում։

Նկարի հեղինակը քուրդ լուսանկարիչ Մեհմեդ Մասում Սյուերն է։ Նա «Տարվա պատմական լուսանար 2021» միջազգային մրցույթին մասնակցել է 26 լուսանկարներով, որոնք արված են եղել Դիարբեքիրում, Ուրֆայում, Ադըյամանում, Վանում և Հասանքեյֆում։

Միջազգային մրցույթի ժյուրիի ուշադրությունը, սակայն, գրավել է Նեմրութ լեռան վրա 2015 թվականին արված լուսանկարը, որն էլ անցել է եզրափակիչ։

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…