Reuters-ն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքին

Ceckrtuq

 Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)  պատգամավորների միջև տեղի ունեցած բռունցքներով կռվին։

«Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի պատասխանը ծեծկռտուք է առաջացրել ԺՀԿ-ի և իշխող ԱԶԿ-ի պատգամավորների միջև» շեշտադրմամբ հրապարակման մեջ մասնավորապես նշվել է․

«Խորհրդարանի իրարանցումն արտացոլեց փողոցներում առկա լարվածությունը. այնտեղ շատ թուրքեր, որոնց բյուջեն տակնուվրա է եղել նախորդ ամիս լիրայի 30 տոկոս արժեզրկման ու 21 տոկոսանոց գնաճի պատճառով, պայքարում են բավարար սնունդ և դեղորայք գնելու համար։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ագրեսիվ նվազեցումները հանգեցրեց շուկայի փլուզմանը։ Չնայած լայն քննադատություններին՝ նախագահ Էրդողանն աջակցել է այս քաղաքականությանը՝ որպես նոր տնտեսական ծրագրի մի մաս, որը, նրա խոսքով, շեշտը դնում է արտահանման, վարկի և տնտեսական աճի վրա»:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Էրքան Այդընը քննադատել էր ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին, ինչից հետո Սոյլուն պատգամավորին կեղծարար և ստախոս էր անվանել։ Լեզվակռիվն ԱԶԿ և ԺՀԿ պատգամավորների միջև ծեծկռտուքի էր վերածվել։

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…