Թուրքիայում վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայանպաստ հայտարարությունները

Knik

  Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։

«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։

«Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշնամի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կախված մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պատանդառված։

«Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշնամություն դրսևորելու միջոցով»,-նշել է թուրքական թերթը։

Աղբյուր` ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…