Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել. Միշելը նրանց մի պահ մենակ է թողել

Pashinyan

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի պահ մենակ է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ուղիղ խոսելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ մի պահ մենակ է թողել երկրների ղեկավարներին՝ Միշելը պատասխանեց. «Այո, դա ճիշտ է: Ես կարևորում եմ իմ կողմից օգնելը, աջակցելը, բայց նաև շատ կարևոր է, որ նրանք ուղիղ խոսեն»:

ԵԽ նախագահը մեծապես կարևորեց երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապ ստեղծելը՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի հանդիպումները, ինչպիսին կայացավ Բրյուսելում, ևս կարևոր են: «Ես համոզված եմ, որ ուղիղ կապը երկու ղեկավարների միջև շատ օգտակար է: Մեզ հաջողվել է դրական դեր խաղալ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը հնարավոր դարձնելու գործում՝ հնարավոր միջադեպերը կանխելու, հետագա բախումներից խուսափելու համար»,-նշել է Միշելը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…