Աբովյանում փրկարարները հրդեհվող շենքից տարհանել են մոտ 60 բնակչի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tarhanel en

Ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբատարի հորանին կից ինքնաշեն խորդանոցում:

Փրկարարները շենքից տարհանել են մոտ 60 բնակչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:31-ին: Այրվել են կենցաղային և հնամաշ իրեր (մոտ 10 քմ):

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…