Չավուշօղլու. «Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ավիաընկերությունները կիրականացնեն Երևան-Ստամբուլ չվերթները

Chvertner

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ունեցած հանդիպումներին հաջորդած ասուլի ժամանակ  խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված նախաձեռնության մասին:

Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմից հետո շարունակաբար դրական ուղերձներ են հղում ու ավելացրել. «Հատկապես կարևոր է համընդգրկուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Ադրբեջանի արած առաջարկը Հայաստանին: Դա նաև ցույց է տալիս մեր և Ադրբեջանի նպատակն ու մոտեցումը»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել տարածաշրջանում այնպիսի համատեղ նախագծեր, որոնք կբերեն խաղաղություն, կայունություն և տնտեսական վերելք: Նա այս համատեքստում խոսել է Թուրքիայի ու Հայաստանի միջև չվերթների վերանկանգնման մասին՝ տեղեկացնելով, որ Ստամբուլ-Երևան թռիչքների իրականացման համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ: 

«Դրանք (դիմումները-խմբ.) ուսումնասիրվում են մեր Տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի կողմից: Սկզբունքորեն դրական ենք վերաբերվում: Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել».- ասել է Չավուշօղլուն:

Վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղությանն ու հանգստությանը միտված կարևոր քայլեր կանի։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…