Հայկական շուկայում բանանի գինը ռեկորդ սահմանեց

Vosku gin

  Հայկական շուկայում բանանի գինը երեկ ռեկորդ սահմանեց. ArmLur.am-ին են դիմել քաղաքացիները և դժգոհել այն մասին, որ բանանի գինը մի քանի ժամվա մեջ մոտ 700 դրամից բարձրացել է եւ դարձել 950-990 դրամ: Թե թանկացման պատճառը որն է, քաղաքացիներին չեն մանրամասնել, բայց Նշենք, որ այն որոշ սուպերմարկետում արժե 650 դրամ:

Հիշեցնենք՝ բանանի գինը նման սրընթաց բարձրացավ 2018 թվականին. այդ ժամանակահատվածում բանանի մեկ կիլոգրամը վաճառվում էր 800-950 դրամով:

Այդ ժամանակ բանանի գները ոչ միայն Էկվադորում, այլև Կոստա Ռիկայում, Դոմենիկյան Հանրապետությունում և Հնդկաստանում էին բարձրացել: Իսկ Հայաստանում բանանը մեծ մասամբ Էկվադորից է ներկրվում, քանի որ այնտեղի բանանն ամենաերկարակյացն է:

Ճանապարհը հեռու է՝ մոտ 30–35 օր միայն ծովով է գալիս: Հնդկաստանում էլ բանան կա, բայց Հնդկաստանի բանանի կյանքը 28 օր է: Հնդկաստանից ներկրելու դեպքում 28 օրում այն հազիվ հասնի Հայաստան:

Ս.Հ.

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…