Արտակարգ դեպք Երևանում․ քոլեջի 15-ամյա սանը դանակի հարվածներ է հասցրել նուն քոլեջի 15-ամյա սանին

Danakaharutyun

  Երեկ, դեկտեմբերի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գործող Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քոլեջ են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ ժամը 10։00-ի սահմաններում նշված քոլեջում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 15-ամյա Գ․Գ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Վ․Ա․-ի միջև, որի ժամանակ Գ․Գ․-ն դանակով հարվածներ է հասցրել Վ․Ա․-ի ոտքին։ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ապա ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։  Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…