Հայ-թուրքական հարաբերությունները և «Նոր ՆԱՏՕ»-ն

norNATO

  Թուրքական մերձիշխանական կայքի վերլուծաբան Բեքիր Հազարն իր սունյակում գրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մեռած է, իսկ ապագայում կվերածնվի «Նոր ՆԱՏՕ»: Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Թուրքիան իր երկարաժամկետ ծրագրերով ներդրումներ է անում ապագայի մեջ և կարևոր քայլեր անում «Նոր ՆԱՏՕ»-ում «խոսք ասելու» իրավունք (գերակա դիրք-խմբ.) ունենալու համար:

Այս համատեքստում հոդվածագիրը հետևյալ դիտարկումն է անում. «Պարզ է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի քայլերը խոշոր ներդրում են լինելու տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության ապահովման համար: Սակայն ամենակարևոր արդյունքը Մետաքսի ճանապարհին ռուս-իրանական աքցանից կախված Հայաստանին հանելը և Թուրքիայի գլխավորած տարածաշրջանային առանցքին մոտեցնելը կլինի: Այսպիսով Մետաքսի ճանապարհին և Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա առանցքի «բարդ թնջուկներից» մեկը կարծեք թե կլուծվիի՝ հօգուտ Թուրքիայի: Դրանով կհաղթահարվի ևս մեկ խոչընդոտ, որը գտնվում է Մետաքսի ճանապարհը վերահսկող Նոր ՆԱՏՕ-ի գոտու ճանապարհին, որտեղ գլխավոր դերում կլինի հենց Թուրքիան»:

Հեղինակի պնդմամբ՝ սա Թուրքիային ևս մեկ օգուտ կբերի: Այն է՝ ԱՄՆ-ում կնվազի հայկական լոբբիի հակաթուրքական գործունեությունը, անգամ միջնաժամկետ պլանում հնարավոր է համարվում Անկարայի և հայկական Սփյուռքի համագործակցությունը:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան իր ազդեցությունը կընդլայնի Եվրասիայում, Կովկասում, Մետաքսի ճանապարհին, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ու կդառնա անկասելի, երբ, հաղթելով «տնտեսական ազատագրական պատերազմը», ամբողջովին հայտարարի անկախության մասին:

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…