Վրաստանի վարչապետը խոսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մասին

Gharibashvili

  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական ​​կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին: 

«Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,-նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների և բարձր մակարդակի այցերի մասին՝ նա նաև ասել է. «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել երկխոսությունը և Վրաստանի միջոնդրությամբ վերականգնել ու ամրապնդել վստահությունը հարևանների միջև։ Ես շատ լավ, անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»։

Այս տարի Վրաստանի վարչապետը չորս պաշտոնական հանդիպում եմ ունեցել, երկու անգամ եղել եմ Ադրբեջանում, երկու անգամ եղել եմ Հայաստանում։ 

«Երկու անգամ էլ մեզ մոտ է եղել Հայաստանի վարչապետը։ Ունեցել եմ բազմաթիվ շփումներ երկու երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ հեռախոսով։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նաև Թուրքիայում, մեզ ամենաբարձր մակարդակով ընդունեց նախագահ Էրդողանը և շատ արդյունավետ քայլեր ենք արել այս ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…