Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը վերականգնելու ժամանակը սպառվում է

amn

  ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտարարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերջնաժամկետների մասին, սակայն այս թեման քննարկում են փակ ձևաչափով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի խոսքերով, որ մեջբերում է Reuters-ը, մի քանի շաբաթից համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն, միգուցե, այլևս չլինի։ «Մենք հրապարակայնորեն չենք նշում կոնկրետ ամսաթիվը, բայց կարող եմ ձեզ ասել, որ փակ դռների հետևում մենք քննարկում ենք ժամկետները, և որ դրանք կարճատև են», – Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Սալիվանը: Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին, թե ինչ ժամկետների մասին է խոսքը՝ ԱՄՆ առաջնորդի օգնականը ասել է՝ շաբաթներ։ Հիշեցնենք՝ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից։ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել էր  Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու իր պատրաստակամության մասին:   Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…