Թուրքական աղբյուրներ. Թուրքիան և Կատարը պայմանավորվել են համատեղ շահագործել Քաբուլի օդանավակայանը

AFGAN

Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական  աղբյուրները։

Ըստ այդմ՝ Անկարան և Դոհան վերջերս քննարկել են Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի շահագործումը։

Այս բանակցությունների արդյունքում որոշվել է երկու երկրների ընկերությունների ցանկը, որոնց հանձնարարվել է վերլուծել խնդիրը և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

Այս փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Դոհա կատարած այցի ժամանակ։

Թուրքիայի և Կատարի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել այս հարցի վերաբերյալ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…