Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն, ով կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Brnutyun

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով: Այդ օրը  31-ամյա բնակչուհին հայտնել է, որ  հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել  սեռական բնույթի ոտնձգություններ,  ինչից հետո երեխան այս պահին գտնվում է  ծանր հոգեբանական վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Մասիսի բաժնի պետ  Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ Արարատի մարզի  8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել  սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է  մի քանի անգամ: Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:  Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…