Ադրբեջանում կոչ են անում իշխանությունից հեռացնել բոլոր ռուսամետ պաշտոնյաներին՝ զգուշանալով ղազախական դեպքերի կրկնությունից

Pahanj

  Ադրբեջանի «Թուրան» կուսակցության  նախագահ Ջահանդար Բայօղլուն կոչ է արել ազատել  բոլոր ռուսամետ պաշտոնյաներին, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է նման քայլի դիմի, որպեսզի իրեն ապահովագրի  արտաքին ազդեցությունից։  Քաղաքական գործչի կարծիքով անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել  ոչ միայն ռուսամետ պաշտոնյաներին ու պատգամավորներին, այլև հասարակական կազմակերպությունների ղեկավարներին։ Բայօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անգամ ցրել Միլլի Մեջլիսը։ Կուսակցության ղեկավարը նշել է, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը չգնա վճռական քայլերի, երկրում կարող է կրկնվել  Ղազախստանի իրադարձությունների սցենարը։  Ըստ Բայօղլուի՝ ռուսամետ ուժերը ներթափանցել են ներքին գործերի նախարարություն, պետանվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարության կառույցներ։ Նա նաև կոչ է արել որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել ադրբեջանական բանակի անցումը թուրքական բանակի մոդելին։ Հավելենք, որ պաշտոնական Բաքուն դեռ որևէ կերպ չի արձագանքնել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։  

Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…