Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է մասնակցելու նախկին Golden Palace-ի օտարման մրցույթին

otarum
  Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է մասնակցելու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 19 338.0 ք.մ. մակերեսով շենք, շինությունների (հյուրանոցային համալիր) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38086 հեկտար հողամասի օտարման մրցույթին, որը տեղի կունենա 2022թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում, Պետական գույքի կառավարման կոմիտեում։
📌 Մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 9-ը, ժամը` 18:00։

📌 Մրցույթի անցկացման հրապարակային ծանուցման, մասնակցության հայտի, պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկի և գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևերին, ինչպես նաև հայտարարության անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/competition

կամ զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…