Վանի գործարարների միության նախագահը աջակցություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին

Vani

«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են:

«Չնայաց անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով առևտուր կատարվում է: Ամեն օր Երևանից Ստամբուլ ինքնաթիռի  չվերթներ (թռիչքների մասին նրա տեղեկությունը հնացած է-խմբ.) ու ավտոբուսի ցամաքային կապ կա: Ավելի քան 100 հազար Հայաստանի քաղաքացիներ Ստամբուլում ապրում և աշխատում են: Մյուս կողմից էլ Երևանում լահմաջոյի, էլեկտրական ու շինարարական ապրանքների վաճառքի կետեր հիմնած Թուրքիայի քաղաքացիներ կան»,- ասել է Քանդաշօղլուն:

Վերջինիս խոսքով՝ սահմանի բացումն առևտրի աշխուժացումից բացի կհանգեցնի նաև ժողովուրդների շփմանն ու երկխոսությանը, ինչպես նաև կարող է օգտակար լինել Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման տեսանկյունից:

«Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ոչ մի երկրի հետ եղած խնդիրները չպետք է անդրադառնան առևտրի վրա: Չպետք է մաքսակետերը փակել ու արգելք դնել առևտրի վրա, քանի որ դա բոլոր երկրների համար, հատկապես առևտրի բնագավառում մեծ կորուստների է հանգեցնում: Մեր կազմակերպությունը այս հարցով զեկույցներ է ներկայացրել նախագահ Էրդողանին ու այլ պատկան մարմիններին: Այս համատեքստում անվերապահորեն աջակցում ենք Հայաստանի հետ մեր երկրի սկսած կարգավորման գործընթացին: Կարծում եմ, որ դրա շրջանակներում մեր տարածաշրանի համար բավականին օգտակար կլինի Վանից Երևան և Ադրբեջան ինքնաթիռի չվերթների անհապաղ մեկնարկումը»,- ասել Քանդաշօղլուն:

 

ermenihaber.am

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…