Կրակոց Երևանում գործող գարեջրատներից մեկում. մատուցողուհին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Ուջանցի Հարութիկն» է.. shamshyan

Ujanci harutik

  Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց  է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  Երևանի 103 շտապօգնության բժիշկների  21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ  Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ապա նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաեն վարչական շրջնների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռ. Սադարյանի, բաժնի պետի տեղակալ Մախմուդյանի, ավագ քննիչ  Ժ. Սարգսյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են  1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում  պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած  անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…