Հայաստանում արտադրվել է առաջին սերտիֆիկացված օրգանական գինին

Картинки по запросу "organic wine""

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 3-ին կայացել է «Օրգանական խաղողագործություն․մարտահրավերներ և առանձնահատկություններ» թեմայով ասուլիս։ Ասուլիսի բանախոսներն էին՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը, Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը և «Էկոգլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանը։ Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը լրագրողներին ներկայացրել է Հայաստանի առաջին սերտիֆիկացված օրգանական գինիները` պատրաստված Տրինիտի Այգիների սերտիֆիկացված օրգանական խաղողներից։ Սերտիֆիկացման պաշտոնական գործընթացն ընկերությունը սկսել է 2015 թվականին, այդ ընթացքում խաղողի այգիները հասցվել են հաստատված օրգանական ստանդարտների, իսկ 2018 թվականին, Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ, Տրինիտին ավարտել է սերտիֆիկացման գործընթացը՝ «Էկո Գլոբ» ՍՊԸ-ի օրգանական սերտիֆիկացման մարմնի կողմից խաղողի այգիները հավաստագրելով որպես օրգանական՝ համաձայն ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Հայաստանի ստանդարտների: 2019 թվականին «Տրինիտի 6100 Արենի սև 2018» և «Խաչմերուկ Արենի Սիրահ կարմիր 2018» գինիները հավաստագրվել են որպես սերտիֆիկացված օրգանական: «Օրգանական գինու արտադրություն ունենալը մշտապես եղել է մեր թիմի սևեռուն գաղափարներից մեկը։ Թեև օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար, նուրբ և թանկ նախաձեռնություն է, Տրինիտին երբեք չի նահանջել իր գերնպատակից՝ հնարավորինս չվնասել բնությունը»,- նշել է Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս գործընթացի արդյունքում ստեղծվում են բացառիկ գինիներ, որոնք, իսկապես, արտացոլում են հայոց հողի էությունը՝ միաժամանակ պահպանելով այն ​​հետագա սերունդների համար։ «Օրգանական խաղողագործությունն ամբողջ աշխարհում կարևոր նշանակություն է ձեռք բերում․ յուրաքանչյուր տարի 25%-ով ավելանում են խաղողի օրգանական այգիները։ Հիմնադրամն անչափ կարևորում է այս նախաձեռնությունը և համարում այն ոլորտի ձեռքբերում։ Մենք վստահ ենք, որ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ օրգանական գինիներն արտահանման նոր հնարավորություններ կընձեռեն հայկական գինեգործությանը, իսկ հայկական օրգանական գինին, ինչու չէ, կդառնա Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ «Մենք ողջունում ենք այս համարձակ նախաձեռնության կազմակերպիչներին, քանզի չափազանց կարևորում ենք օրգանական գյուղատնտեսության դերը Հայաստանում՝ որպես առողջ ագրոէկոհամակարգի և առողջ գյուղատնտեսության վերականգնման միջոց»,-նշել է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը։ Ըստ «Էկո Գլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանի, օրգանական խաղողագործությունը և գինեգործությունը գինու արդյունաբերության ոլորտում նոր մշակույթ է ձևավորում։ Օրգանական գյուղատնտեսության ստանդարտը գյուղատնտեսության արտադրության մեջ կարելի է համարել բնապահպանական ստանդարտ, որը ոչ միայն բարելավում է շրջակա միջավայրը, այլև ունենում է դրական ազդեցություն մարդկանց առողջության վրա։

 

 

 

 

 

shamshyan.com

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…